Վիշապը գունեղ առասպելական կենդանի է, որը, ըստ տարածված համոզմունքների, բերում է հաջողություն, եթե նրան ճիշտ ընդունես:

Դրա համարա անհրաժեշտ է ամանորյա ոճին  լուրջ վերաբերվել։ Այստեղ հաշվի է առնվում ոչ միայն հագուստի գույնը, այլև ոճը, սանրվածքը և նույնիսկ դիմահարդարումը։ Ներկայացնենք, թե տարվա խորհրդանիշին գոհացնելու համար ինչ է անհրաժեշտ կրել։

Գունային համադրությունը

Մոռացեք խիստ և մռայլ երանգների մասին։ Երկնային հովանավորը կողջունի հագեցած գույները, ինչպիսիք են՝

  • Կանաչ խոտի, զմրուխտի, մալաքիտի, բաց կանաչ գույները
  • ոսկեգույնը
  • կարմիրը

Իսկ  այս գույներով չի կարելի նշել 2024 թվականը՝

  • շագանակագույնը
  • սպիտակն
  • սևն 

Կարելի է կրել թավշյա զգեստ, ուռուցիկ կիսաշրջազգեստ՝ կրոպ տոպով, կամ տաբատ՝ փայլուն բաճկոնով: Տղամարդու լուքի համար հարմար են ուղիղ տաբատը՝ ջեմպերով, դասական կոստյում, ջինս՝ պարզ բամբակյա վերնաշապիկով։ Վիշապը արիստոկրատ է։ Հետեւաբար, այն չի հանդուրժի սինթետիկայի առատությունը:

Կենդանակերպի տարբեր նշանների հանդերձանքների շեշտադրումները

Ոճաբանները կրակի տարերքի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս կրել առնվազն մեկ կարմիր իր։ Նույնիսկ կարմիր ծաղիկով կամ նռան բրոշը կուրախացնի տարվա առասպելական տիրոջը:

Օդային նշանները չպետք է ծանրաբեռնեն կերպարը ավելորդ պարագաներով։ Վիշապը շքեղություն է սիրում, բայց ազնվական։ Այնուամենայնիվ, կարող եք համարձակորեն կրել զարդեր, քանի որ դուք պետք է փայլեք:

Հողի տարերքի նշաններին խորհուրդ է տրվում կենտրոնանալ գույնի վրա: Կանաչն ու ոսկեգույնը համադրություն են, որը պետք է առկա լինի նրանց կերպարում։

Ջրի նշանների շեշտադրումը փայլն է: Հանդերձանքը կարող է  լինել հետաքրքիր ասեղնագործությամբ՝ կատարված փայլուն թելերով,  ուլունքներով, քարերով։

Սանրվածքն ու դիմահարդարումը

Վիշապը գնահատում է  խնամվածությունը՝ մազերի գեղեցիկ գանգուրներ, թեթև ալիքներ, բարձր պոչեր, հյուսքեր։ Որպես զարդարանք, դուք կարող եք ավելացնել ժապավեն կամ փոքրիկ ոսկե ծամակալ:

Բայց դուք չպետք է ծանրաբեռնեք ձեր մազերը դեկորով:

Ինչ վերաբերում է դիմահարդարմանը, ապա կարելի է նշել մի քանի թրենդներ՝ բազմերանգ վառ սլաքներ (стрелки), շուրթերի հստակ ուրվագիծ, կարմրաներկի փոխարեն բրոնզեր, փայլուն ստվերներ։

593