Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կարեն Կոջոյան․ Հայաստանի առաջին և, թերևս, լավագույն գրաֆիկ դիզայներներից մեկը, ում հետ համագործակցել են հայտնի ընկերություններից շատերը, ում ուսանողներն այսօր գործող, հաջողակ, կայացած դիզայներներ են։

Իր բնույթով նորարոր էր, միշտ ժամանակից մի քիչ առաջ էր ընկնում։ Սկսեց զբաղվել համակարգչային արվեստով։ Այստեղ արդեն չկար պատվիրատու, չկար տարածություն, չկար ժամանակ։ Եվ հորդեցին բոլոր անզուսպ ցանկությունները, խենթ ու խելառ մտքերը՝ դառնալով արվեստի գործեր, որոնցում ջնջվեցին իրականի ու անիրականի սահմանները։ 2009 թ․ ստուդիայի հիման վրա ստեղծվեց «Կոջոյան Դիզայն Ակադեմիա»–ն։

Տարիների փորձը պարտավոր էր փոխանցել երիտասարդներին, ինչպես փոխանցել էր 2 դիզայներ դուստրերին, որոնց համար եղել էր բացառիկ սիրող հայր ու խստապահանջ ուսուցիչ։

Կարեն Կոջոյանի ուսանողներից շատերն ասում են, որ այսօր էլ, տարիներ անց, արբ նստում են համակարգչի առաջ, հերթական պատվերը կատարելու, լսում են պարոն Կոջոյանի խիստ ձայնը, ոմանք ասում են՝ նաև գոռոցը, որը չի թողնում սխալներ գործել։ Իսկ կողքին զգում են ուսուցչի կերպարը. չէ՞ որ գույները խամրում են, իսկ կերպարները՝ երբեք։

215