Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանն իր ներդրումն ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության մեջ։

Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք ողջունում ենք խաղաղության համաձայնագրի ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Վրաստանը անկեղծորեն հետաքրքրված է մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելով։ Ապրիլի 17-ին մենք հնարավորություն ունեցանք հյուրընկալելու երեք երկրների արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը։ Մենք կարծում ենք, որ ունենք եռակողմ համագործակցությունը զարգացնելու ներուժ։ Մեր երկրների միջև համագործակցությունը գնալով ավելի կարևոր է դառնում», - նշել է վրացի նախարարը։

197