Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 37 մարդ է մահացել, 885-ը վիրավորվել են Իզմիր նահանգում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եղել է դեպքի վայրում և լրագրողների հետ զրույցում հայտնել, էր փլատակների տակից 103 մարդու է հաջողվել դուրս բերել:

Ավելի վաղ հաղորդվում էր 28 մահացածների մասին:

 

 

Հիշեցնենք, որ 7.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Էգեյան ծովում հոկտեմբերի 30-ին: Ցնցումները զգացվել էին նաև Հունաստանում: Իսկ Թուրքիայում ավելի քան 20 հետցնցումներ էին տեղի ունեցել, որոնցից մի քանիսը՝ հզոր:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 17․26 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Իզմիրին հարակից շրջաններում, Էգեյան և Մարմարա ծովերում, Ստամբուլում և Բուրսայում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ 21 շենք է փլուզվել։ Փլատակաների տակից դուրս է բերվել Թուրքիայի ավելի քան 70 քաղաքացի։ Կա 438 վիրավոր և 12 զոհ։

Երկրաշարժին անմիջապես հաջորդել է ցունամին։ Ջրով են ողողվել ափամերձ շրջանների որոշ փողոցներ։ Կարճ ժամանակ անց տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 4․3 մագնիտուդ ուժգնությամբ։

Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել:

 

 

 

721