ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը մեկնաբանել է, թե ինչու է Հայաստանը դիմել Ռուսաստանին, բայց ոչ ՀԱՊԿ-ին, այն դեպքում, երբ Հայաստանը կառույցի անդամ է։

 

 

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում Հարությունյանը նշել է՝ չկա վստահություն, որ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները կարող են դրական ազդեցություն ունենալ Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման հարցում՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ փոխգործակցությունները։ Միևնույն ժամանակ նա հիշեցրել է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավը Զասը հակամարտության հենց սկզբում հայտարարություններ է արել կրակն անհապաղ դադարեցնելու և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։

 

«Այս առումով ՀԱՊԿ-ը այս պահին իր գործողություններն իրականացրել է... Երբ խոսում ենք այս կազմակերպության մասին, պետք է նկատի ունենալ՝ մեր տարածաշրջանում գործում է միավորված ռազմական խմբավորում, խոսքը հայ-ռուսական խմբավորման մասին է։ Որովհետև ՀԱՊԿ-ը գործում է ըստ ուղղությունների, ասենք՝ Արևմտյան ուղղությամբ ռուսական և բելառուսական զորքն է, այստեղ՝ հայկական և ռուսական զորքը։ Այնպես որ երբ ՀԱՊԿ-ը որոշում է մեզ աջակցել, ստացվում է նույն իրավիճակը, երբ գործելու է հայ-ռուսական խմբավորումը»,- նշել է նա։

Հարությունյանն ընդգծել է, որ երբ Հայաստանի ղեկավարությունը վերլուծի իրավիճակն ու որոշի դիմել ՀԱՊԿ, ապա այդպես էլ կարվի։

 

 

«Մեզ ոչ մի բան չի կաշկանդում, և վարչապետն այդ մասին ասել է՝ մենք օգտագործելու ենք մեր բոլոր լծակները` ներառյալ ՀԱՊԿ-ը»,- հավելել է նա։


 

950