Տղամարդը 1 կգ-ից ավելի մարիխուանա է ներկայացրել. տեսանյութ
Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի մի բնակիչ մոտը և տանը պահում է մարիխուանա։ Քրեական հետախույզները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում 40-ամյա տղամարդը հայտնել է, որ կանեփից պատրաստված թմրամիջոց ունի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում էջմիածինցին իրավապահներին է ներկայացրել ընդհանուր մոտ 1 կգ 400 գրամ մարիխուանայով 7 փաթեթ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
27 Դեկտեմբեր, 2023 15:01
556
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է մշտադիտարկումը
09 Հունիս, 2026 20:14
Ինչ է հայտնաբերում ոստիկանությունը. բացառիկ կադրեր խուզարկություններից
19 Մայիս, 2026 21:41
ՀՀ ոստիկանությունը հանցավոր մեծ խմբավորում է բացահայտել
13 Մայիս, 2026 20:58