Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ողջունում ենք հայկական ֆուտբոլի կառավարման համակարգում այսօր տեղի ունեցած կարևոր իրադարձությունը։

«Նոա» ֆուտբոլային ակումբը խոր մտահոգությամբ հետևում է հայկական ֆուտբոլում առկա իրավիճակին։ Մեզ համար ակնհայտ է, որ կուտակված խնդիրները չեն սահմանափակվում մեկ առանձին դեպքով կամ մեկ մրցաշրջանով։ Դրանք համակարգային բնույթ ունեն՝ սկսած մրցավարության նկատմամբ վստահության լուրջ անկումից, մինչև մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ձախողումներ, ակումբների հետ հարաբերություններում ստեղծված լարվածություն և ֆուտբոլային կառավարման ընդհանուր անարդյունավետություն։

Հատկապես ցավալի և մտահոգիչ էր տեսնել Հայաստանի ազգային հավաքականի վերջին խաղերին կիսադատարկ տրիբունաները։ Ազգային հավաքականը պետք է լինի համախմբող ուժ, բայց այն փաստը, որ նույնիսկ հավաքականի խաղերի նկատմամբ հանրային հետաքրքրությունն այս աստիճան նվազել է, խոսում է ֆուտբոլային ինստիտուտի նկատմամբ ցածր վարկանիշից։

Մենք կարծում ենք, որ հայկական ֆուտբոլը պետք է դուրս գա տարիներ շարունակ ձևավորված փակ, անարդյունավետ և անվստահություն առաջացնող միջավայրից։ Անհրաժեշտ են առողջացման իրական գործընթացներ, թափանցիկ կառավարում, մրցավարական համակարգի բարելավում, մանկապատանեկան ֆուտբոլի նկատմամբ նոր մոտեցում և ակումբների հետ առողջ ու կառուցողական հարաբերությունների ձևավորում։ Երեկ տեղի ունեցավ դրան նպաստող առաջին քայլը:

Լինելով հայկական ֆուտբոլում ամենամեծ ներդրումային ծրագիր իրականացնող ակումբը և Հայաստանի խոշորագույն սպորտային հարկատուն՝ «Նոան» շահագրգռված է ոչ միայն սեփական ակումբի հաջողություններով, այլև հայկական ֆուտբոլի ընդհանուր զարգացմամբ։

Այսօրվա իրադարձությունը կարող է դառնալ կարևոր սկիզբ, սակայն միայն այն դեպքում, եթե գործընթացը լինի շարունակական և հետևողական։ Հայկական ֆուտբոլին անհրաժեշտ է ոչ թե ձևական փոփոխություն, այլ համակարգային առողջացում։

169