Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 12․00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում Վիլնյուսի փողոցի մոտակայքում գտնվող ձորում հրդեհ է բռնկվել, և կա վտանգ, որ այն, հնարավոր է, տարածվի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել է Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, իսկ ձորի հակառակ կողմում՝ դեպի Դավիթ Բեկի փողոց տանող հատվածում, կրակի դեմ պայքարում են թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Պարեկները սահմանազատել են տարածքը, ապա մի քանի քաղաքացիների ու հրշեջ-փրկարարների հետ պայքարում են կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվում է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Կայքի տեղեկություններով, այրվում է շինարարական աղբ։