ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը։
Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները։
Կինոյի տանը 12:00-ին կկայանա Փարաջանովի արձանի և Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև Կինոյի տան Փոքր դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն վարպետի ֆիլմերը:
Նույն օրը՝ 18:00-ին, Փարաջանովի թանգարանում կկայանա համերգ փարաջանովյան մոտիվներով՝ «Գուրջիև» և «Բարեկամություն» անսամբլների մենակատարների մասնակցությամբ:
Միջոցառումների մուտքն ազատ է:
Փարաջանովի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում:
Հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծվել է Կառավարական հոբելյանական հանձնաժողով:
07 Հունվար, 2024 15:32
852
Սերգեյ Կարմրյանը Բաքվում արծաթե մեդալ նվաճեց
02 Օգոստոս, 2026 19:59
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարարը
26 Հունիս, 2026 16:39
Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունից հետո վերադարձել է Երևան
11 Հունիս, 2026 12:51
Լյուքսեմբուրգում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես
18 Դեկտեմբեր, 2024 21:39
ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի հովանավորներին
16 Սեպտեմբեր, 2024 22:52
Ուկրաինայի արվեստի ազգային ակադեմիայում բացվել է «Սերգեյ Փարաջանովի 100 դեմքերը» նախագիծը՝ նվիրված կինոռեժիսորի 100-ամյակին
08 Հունիս, 2024 04:01