ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 18-ին այցելել է «ՀայՓոստ» ՓԲԸ:

Հանդիպմանը «ՀայՓոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը նախարարին ներկայացրել է ընկերության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները, 2023թ. իրականացված աշխատանքներն ու 2024թ. պլանավորված ծրագրերը:

Քննարկվել են նաև արձանագրված ձեռքբերումները, իրականացված բարեփոխումները, ընկերության՝ որակի բարելավմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև առկա խնդիրներին՝ կապված փոստային բաժանմունքների օպտիմալացման, տեսակավորման նոր կենտրոնի կառուցման աշխատանքների և այլ մարտահրավերների հետ:

238