Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, ՔՊԿ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

 

«Գյումրու Բաղրամյան փողոցը մոտ 50 տարի անց առաջին անգամ կոյուղատար համակարգ կունենա: 90 ընտանիք ունեցող թաղամասն իր գոյության ընթացքում երբևէ չի ունեցել այն:

 

Խնդիրն այս տարի կլուծվի Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ջանքերով:

 

Խմբակցության կողմից ներկայացված Բաղրամյան փողոցի կոյուղատար համակարգի հիմնանորոգման վերաբերյալ գրավոր առաջարկն ընդունվել է Գյումրու համայնքապետարանի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանում և հաստատվել:

 

Այս ծրագրի իրականացման համար համայնքի բյուջեից կհատկացվի 41 միլիոն 600 հազար դրամ:

 

Բաղրամյան փողոցում տասնամյակներ շարունակ խնդիրը լուծվում է ինքնաշեն հորերի միջոցով, որոնք հատկապես ամառային ամիսներին տարածքում գարշահոտություն են տարածում և տարին բոլոր տհաճ իրավիճակների առաջ կագնեցնում բնակիչներին»,- գրել է Հարությունյանը։

535