Վարշավա-Երևան չվերթի ժամանումից հետո հետախուզվող 41-ամյա կին է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 23-ին Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է տեղափոխվել 41-ամյա Լյուդմիլա Զ.-ն:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Կինը 2016 թ. մարտի 10-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի մեղադրանքով (Խարդախություն):
Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
24 Հունվար, 2024 22:34
1607