Թուրքիան պաշտոնապես ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ սպասում է, որ ստորագրվի Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղության պայմանագիրը՝ Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջների հիման վրա և նոր դրանից հետո Թուրքիան կսկսի քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց արևելագետ -թուրքագետՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,  պատմական գիտությունների դոկտորպրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլին:

«Ադրբեջանական պայմանագրի ստորագրումը մոտեցել է վերջին փուլին, դրա համար Թուրքիան շատ հստակ իր դիրքորոշումը բնութագրում է: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի քաղաքականությունն է՝ ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ Հայաստանը ստորագրի պայմանագիրը այն պայմանների հիման վրա, որոնք առաջարկում է Ադրբեջանը»,-ասաց նա և նշեց, որ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի հետ հարաբերությունների առաջընթաց չեն ունենա:

«Հիմնական իրողությունը այն է, որ Թուրքիան շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելով, քանի որ տնտեսական առոմովւմով Հայաստանը փոքր շուկա է Թուրքիայի համար: Հայաստանը ինչ որ կարողացել է, արել է. բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրասոտ է հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, բայց Թուրքիան այդ նախապայմանը շատ հստակ ներկայացնում է»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է Իրան-ԱՄՆ լարվածությանը, ապա Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ լարվածությունը  ուժեղացել է և ԱՄՆ-ում այս րոպեներին քննարկումները շարունակվում են Իրանին հակահարված տալու վերաբերյալ: «Ես կարծում եմ, որ ամերիկացիները այնուամենայնիվ կխուսափեն Իրանին լուրջ հարված հասցնելուց, կփորձեն հարված հասցնել, բայց ոչ թե Իրանին, այլ Իրանի ազդեցության տակ գտնվող տարբեր զինված խմբավորումներին»,- ասաց նա և նշեց, որ վտանգավոր կլինի իրավիճակը  և սկզբունքորեն իրադրությունը կփոխվի, եթե ուղիղ հարված լինի Իրանին:

Արևելագետն ասաց, որ ներկա պայմաններում Հայաստանը որևէ բան չի կարող անել և մենք պետք է հետևենք իրադրությանը: «Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածությունը չի մեղմանում և առաջին հերթին Ադրբեջանի քաղաքականության պատճառով, որը, ինչպես տեսնում ենք,  պատրաստ չէ իրական քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու առումով: Ադրբեջանի քաղաքականությունն է՝ լարվածությունը պահպանել,  Թուրքիայի հետ համատեղ ճնշել Հայաստանին, որ Հայաստանը գնա զիջումների, որոնք ձենռտու են Ադրբեջանին: Լարվածությունը որոշակի մակարդակի վրա պահպանվում է: Շատ բան կախված է Ադրբեջանի քաղաքականությունից, չեմ բացառում որ Ադրբեջանը իրենց նախագահական ընտրություններից առաջ ավելի ուժեղացնի լարվածությունը, սահմանամերձ շրջաններում զինված պրովոկացիաներ իրականացնի, բայց իմ տեսլականն այն է, որ մեր տարածաշրջանում վերջ ի վերջո պետք է հաստատվի խաղաղություն»,- ասաց նա:

469