Հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնելիս, ժամը 15։45-ի սահմաններում ահազանգել է, որ լսել է ձայներ և քողարկող պատի հարակից տարածքի ձնածածկույթին նկատել կասկածելի փաթեթ։

Այս մասին հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:

Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տեղանքի զննություն, և վերոնշյալ տարածքում հայտնաբերվել է ներնետված պոլիէթիլենային տոպրակ, որում առկա է եղել բջջային հեռախոս։

Հունվարի 28-ին նույն հիմնարկում արձանագրվել է ներնետման ևս մեկ դեպք։ Պահպանության ապահովման բաժնի ծառայողի ահազանգից հետո նույն տարածքում հայտնաբերվել է պլաստմասե տարա, որում առկա է եղել փայլաթիթեղով փաթեթավորված 2 բջջային հեռախոս։

Դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

501