«Այսօր հրապարակվեց տարեկան տնտեսական ակտիվության ցուցանիշը և Հայաստանը 12 ամսվա կտրվածքով բարձր աճ է գրանցել»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հավելելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 12 ամսվա մեջ կազմել է 9,4 տոկոս, որը ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի ուղեծրի վրա:

«Ես վերջերս էլ եմ դրա մասին խոսել, որ ՀՀ քաղաքացիների կյանքը էապես բարելավել է, աղքատությունն է կրճատվել, միջին աշխատավարձն է 14 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ էր, ստեղծվել են 37 հազար նոր աշխատատեղ և այսպես կարող եմ շարունակել որքան ուզեք: Մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը վերջին 3 տարիների ընթացքում համարյա կրկնակի աճել է, դա ցույց է տալիս, որ բոլորը լավ են ապրում»,- ասաց նախարարը և հավելեց, որ բոլորը չէ. «Ես օրինակ էապես ավելի վատ եմ ապրում, քան մինչև աշխատանքի անցնելը, աշխատավարձն էլ էապես ավելի ցածր է, քան մինչև նախարար դառնալս էր»:

761