Սասուն Միքայելյանը ապաքինման փուլում է, դժվարությամբ է քայլում: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահի խոսնակ Լիլիա Պողոսյանը:
«Շատ դժվարությամբ է քայլում: Դուրս գրման մասին դեռ խոսք չկա: Ամեն դեպքում վերականգնողական որոշակի փուլ պետք է անցնի»,- ասաց խոսնակը:
Պողոսյանի խոսքով` կազդուրվելուց հետո ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը կրկին առաջնագիծ է մեկնելու. «Անհամբեր սպասում է, թե երբ է առողջանալու, որ մեկնի ռազմաճակատ»,- նշեց խոսնակը, հավելելով, որ անգամ հիվանդանոցից ԵԿՄ վարչության նախագահը կանոնակարգում է կամավորականների հավաքագրումը։
Հիշեցնենք` Ադրբեջանի կողմից թուրքա-ահաբեկչական խմբավորման աջակցությամբ արցախա-ադրբեջանական սահմանին սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ժամանակ հոկտեմբերի 18-ին բեկորային վիրավորում էր ստացել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Հայկ Մագոյան