Երևանում 60-ամյա տղամարդն ընկել է բարձրահարկ շենքի 8-րդ հարկից ու մահացել

Այսօր՝ փետրվարի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի փողոցի բարձրահարկ շենքերից մեկից քաղաքացին ընկել և հայտնվել է 1-ին հարկի ծածկի վրա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն, դեռ պարզվում է։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 60-ամյա Հրաչ Մ․-ն է։ Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդն ընկել է 8-րդ հարկից։
03 Փետրվար, 2024 18:00
1284
Երևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․ նոր մանրամասներ
07 Մայիս, 2025 22:48
Կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի հորանում օտարերկրացու դի է հայտնաբերվել
06 Դեկտեմբեր, 2024 21:48
Կառավարության շենքը վարձակալությամբ կհանձնվի կառավարությանը (տեսանյութ)
29 Մայիս, 2025 11:37
Ովքեր կփորձեն իմ անունը օգտագործել, գալու եմ իրենց հետևից․ Ալեն Սիմոնյան
20 Մայիս, 2025 15:19
Խոսույթը մեր ընկերության ու ԱԺ նախագահի միջև ցանկացած կապի առկայության շուրջ կեղծ է ու անհիմն. «Ռոյալ Կասկադ» ընկերություն
20 Մայիս, 2025 13:52