Էկոպարեկային ծառայության կողմից հայտնաբերվել են ապօրինի ածխահորեր և փայտանյութ
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության ներքին անվտանգության վարչության, Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերել են տասից ավելի ածխահորեր, 83 խմ տարբեր տեսակի հատված ծառեր, 335 պարկ արդեն պատրաստի վիճակում փայտածուխ։
Հայտնաբերված փայտանյութի, ինչպես նաև ածխահորերի գործունեության օրինականությունը հավաստող փաստաթղթեր առկա չեն եղել:
Ըստ ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված արձանագրության՝ պետությանը պատճառված վնասի չափը նախնական տվյալներով կազմել է 3,287,990 դրամ:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:
06 Փետրվար, 2024 15:17
292
Հույս ունեմ` Էկոպարեկային ծառայության շնորհիվ կկարողանանք կրճատել ապօրինությունների շղթան. Սիմիդյան
30 Նոյեմբեր, 2024 18:40
Սահմանվել են էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը
04 Հուլիս, 2024 20:19
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն անտառհատման հերթական ապօրինի դեպքն է բացահայտել
09 Փետրվար, 2024 16:07