Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում հաստատեց «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը»:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս  ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար:

«Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը Կառավարության որոշման նախագծի հավելվածներում ներկայացված են պետական մասնակցությամբ ընկերությունների, պետական գույքի նկատմամբ 2024-2026թթ-ին իրականացվող միջոցառումների, գործարքների, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ և անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից Ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ներդրումային պարտավորությունների, վարձակալությունից ծրագրավորված մուտքերի, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության կանխատեսվող հիմնական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ մշակված ձևերի:

Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագրով, որը պետական գույքի կառավարման գրեթե բոլոր կողմերն ընդգրկող համապարփակ փաստաթուղթ է, որտեղ սահմանված են  պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական տարրերը, սկզբունքներն ու գերակայությունները, հիմնական միջոցառումները` սպասվելիք ֆինանսական արդյունքներով և պահանջվող ծախսերով, միջոցառումների համար պատասխանատու մարմիններով, ակնկալվող  արդյունքներով:

Նախագծի նպատակն է  Ծրագրի գործողության 2024–2026 թվականների համար սահմանել և հստակեցնել պետական գույքի կազմը, տարրերը, պետական գույքի կառավարման  հիմնական միջոցառումները:

Ակնկալվող հիմնական արդյունքն է մեկ փաստաթղթում ամփոփել պետական այն գույքի մասին տեղեկատվությունը, որի վրա տարածվելու են Ծրագրով նախատեսված միջոցառումները:

274