«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, որ Ադրբեջանը վճռական է արագ ավարտել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։

Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ շատ կարևոր դեր է խաղում Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ։

«Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել երկու կողմերի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։

Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը ուղղակիորեն փոխանակում են խաղաղության պայմանագրերի նախագծերը։ Այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, իմ կարծիքով, միանգամայն արդարացված է, ստանդարտ ձևակերպումներ և հոդվածներ, որոնք, որպես կանոն, գոյություն ունեն կողմերի միջև կնքված խաղաղության պայմանագրերում։ Եվ սկզբունքորեն, ելնելով այն առաջարկներից, որ անում է Բաքուն, ինձ թվում է, որ այդ բանակցությունները կարող են բավականին արագ ավարտվել։ Մենք պատրաստ ենք տրամադրել մոսկովյան հարթակ, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում տրամադրել մեր փորձաքննությունը, տեքստի վերաբերյալ մեր խորհուրդները։ Այստեղ մենք շատ լավ հարաբերություններ ունենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ»,- նշել է դեսպանը։

 

277