Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագրեր է ստորագրել Զինված ուժերի ղեկավար կազմում նոր նշանակումների մասին։

Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրերի համաձայն՝ Կարոն Գրիգորյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Թեմուր Շահնազարյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Վիգեն Մկրտչյանը՝ ԶՈւ գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, Դավիթ Ալեքսանյանը՝ ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ, Արմեն Սեյրանյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ, Համլետ Լևոնյանը՝ Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար։

524