Փետրվարի 16-ին, ժամը 07։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի Ազատության փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ժ․ Գ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:52-ին, մարվել` 07:57-ին։ Այրվել է ավտոմեքենան։

200