Կողմերը պայմանավորվել են չլուծված հարցերը լուծել առանց նոր բռնությունների․ Շոլցի գրառումը


Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած Փաշինյան-Օլաֆ Շոլց-Ալիև եռակողմ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոկում Գերմանիայի կանցլերը գրել է.
«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։
Ես դա հաստատել եմ երկու երկրների ղեկավարների հետ քննարկումների ժամանակ: Լավ է, որ կողմերը պայմանավորվել են չլուծված հարցերը լուծել առանց նոր բռնությունների»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:
17 Փետրվար, 2024 22:52
1063
Տեղի է ունեցել Զելենսկու, Շոլցի, Մակրոնի և Դրագիի հանդիպումը
16 Հունիս, 2022 19:36
Գագիկ Սուրենյանի հումորային գրառումը
02 Հունիս, 2024 01:56
Վերահաստատում եմ Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը. Մակրոնի հայերեն գրառումը
22 Փետրվար, 2024 02:00
«Աշխարհում ոչ մի մայրիկի չեմ ցանկանա զգալ այն, ինչ ես երեկ երեկոյան զգացի». Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումը
02 Դեկտեմբեր, 2021 02:49