Երեւանում ինքնատիպ լուծումներով նոր կանգառասրահներ կտեղադրվեն
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կշարունակի համալրվել նոր շարժակազմով: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս: Գործընթացն ընթացքում է:
Մասնավորի հետ գործակցությամբ մայրաքաղաքում կշարունակվի ինքնատիպ լուծումներով նոր կանգառասրահների տեղադրման գործընթացը:
19 Փետրվար, 2024 17:26
431