2022 թվականին Եվրոպայում շատ էին քննարկում, թե ինչպես հասնել Ռուսաստանից էներգետիկ անկախության՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո։ Եվ իսկապես, չնայած նախնական մտավախություններին ու դժվարություններին, արդյունքներ կային։ Բոլոր առկա տվյալները վկայում են ներմուծման կտրուկ կրճատման մասին թե՛ եվրոպական մակարդակով, թե՛ Իտալիայում, և կան բազմաթիվ նախագծեր, որոնք ուղղված են առաջիկա տարիներին հետագա կրճատմանը։

Սակայն քիչ հայտնի է այն, որ գազի հետևում, որն այս ձմռանը ջեռուցում է իտալացիներին և եվրոպացիներին, թաքնված է մեկ այլ ակնհայտորեն խնդրահարույց մարդու իրավունքների պատմություն: Դա Ադրբեջանն է՝ երկիր, որը էթնիկ զտումներ է իրականացրել 2023 թվականի սեպտեմբերին։

Մուամար Քադաֆիից մինչև Սադամ Հուսեյն, Թայիփ Էրդողանից մինչև Վլադիմիր Պուտին․ բռնապետություններին եվրոպական և ամերիկյան աջակցությունը հաճախ ապացուցել է, որ դա ռիսկային գործողություն է, եթե ոչ բումերանգ: Այս ցանկին կարելի է ավելացնել Ադրբեջանի և նրա բռնապետի հետ մտերմությունը։

Բացի գազից և նավթից, Հռոմի և Բաքվի միջև հարաբերությունները Մելոնիի կառավարության օրոք ամրապնդվում են ռազմական առումով։ Ադրբեջանի պատվիրակության Իտալիա կատարած այցի ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարների ներկայացուցիչների ներկայությամբ ստորագրվել է C-27J Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռի մատակարարման պայմանագիրը, և Իտալիայի ու Ադրբեջանի համագործակցությունը տարածվում է նաև պաշտպանական արդյունաբերության արտադրանքի վրա:

Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն 2023 թվականի հունվարին պաշտոնական այցով մեկնել է Բաքու՝ «նպատակ ունենալով ամրապնդել հարաբերությունները Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև»: Ինչպես նշել է Կրոզետտոն, համաձայնագիրը աջակցում է վարչապետ Ջորջիա Մելոնին և հանդիսանում է «Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման խոշոր ծրագրի» մի մասը։

Առևտրային հարաբերություններին ավելանում է նաև Իտալիայի դիվանագիտական ​​աջակցությունը, որն ի տարբերություն եվրոպական շատ երկրների և հենց ԱՄՆ-ի աստիճանական հեռավորության Ալիևների դինաստիայից, որոշել է Բաքվին կենտրոնական դեր տալ Մատեի ծրագրում (իտալական ENI նավթային ընկերությունը), որի նպատակն է «ուժեղացնել համագործակցությունը Իտալիայի և աֆրիկյան մայրցամաքի պետությունների միջև»: Ադրբեջանի դերն այս հարցում այն է, որ  Իտալիան պետք է նավթ մատակարարի` դառնալով Եվրոպա ածխաջրածինների բաշխման կենտրոն: Նրանց ծագումը և՛ հյուսիսաֆրիկյան, և՛ ադրբեջանական են՝ TAR-ի միջոցով:

Բնական է մտածել, արդյոք Մոսկվայի հետ հարաբերությունների աղետալի ելքից հետո իմաստ ունի՞ հարաբերություններ ստեղծել մեկ այլ բռնապետության հետ, որը, ի թիվս այլ բաների, գնալով ավելի է ուղղված դեպի Վլադիմիր Պուտինը։ Մինչ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են պատմական նվազագույնի վրա, Բաքուն հիմնարար աջակցություն է գտնում Մոսկվայում: Ռուսական «Գազպրոմը» վերադարձել է ադրբեջանական Socar պետական ​​ընկերությանը ռուսական գազ մատակարարելուն, որպեսզի այն կարողանա բավարարել եվրոպացի գործընկերների աճող պահանջները։ Ադրբեջանն ազատորեն կարող է գազ ներկրել Ռուսաստանից, և դա օգնում է ռուսական ռազմական մեքենային, որը սնվում է գազի եկամուտներից։

Իտալիան շատ պարարտ հող էր Բաքվի «խավիարային դիվանագիտության» համար, ռազմավարություն, որը քաղաքական գործիչների ու դիվանագետների, ինչպես նաև գիտնականների ու լրագրողների կոռուպցիայի շնորհիվ միտված էր արտերկրում բռնապետության շահերի պաշտպանությանն ու ընդլայնմանը։ Դատավարության արդյունքներով հաստատված ամենահայտնի գործը Լուկա Վոլոնտեի գործն է և Ադրբեջանի կողմից ԵԽ անդամներին տրվող կաշառքները։

Տարիներ շարունակ տարբեր միջազգային կազմակերպություններ և լրատվամիջոցներ մեղադրվել են ռեժիմի դեմքը ծածկելու համար։ Նույնը եղավ BBC-ի հետ, երբ 2022-ի վերջին այն ցուցադրեց «Ադրբեջանի հրաշքները» վավերագրական ֆիլմը, որը հովանավորվում էր նավթային BP ընկերության կողմից և աջակցվում էր նախագահական ընտանիքի նվիրատվությունից։

Քիչ հայտնի է, բայց ոչ մի դեպքում աննշան, այն դերը, որ խաղացել է Վատիկանը Բաքվի ծրագրերում։ Հերթական անգամ Բաքվից միլիոնավոր եվրոներ հորդացին Հռոմ, բայց այս անգամ, գոնե պաշտոնապես, մշակութային նախագծերի համար...

Իտալացի լրագրող Սիմոնե Զոպելարոյի հետաքննությունը

744