Փետրվարի 20-ին ժամը 17:00-ին ավարտվել է Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում կուսակցություններին թեկնածուների ներկայացման համար տրամադրված ժամանակահատվածը:

Թեկնածուների հստակեցման գործընթացի արդյունքում պարզ է դարձել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուների քանակը․ ըստ այդմ՝ նրանց թիվը 52-ն է:

Թեկնածուներից 22-ն առաջադրված է քաղաքական գործունեություն ծավալող տարբեր կուսակցություններից, իսկ 30-ն անկախ է: 

Թուրքական մեդիայում շրջանառվում է հիմնականում երկու թեկնածուի հաղթանակի հավակնության մասին: 

Առաջինը Թուրքիայում իշխող «Ազատություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից ձևավորված «Ժողովուրդ» (Cumhur)» դաշինքի թեկնածու Մուրադ Քուրումն է, իսկ մյուսը՝ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու, ներկայիս Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: 

325