«Մի դեպք կա՝ Դմիտրի Սեդրակով անունով մի դեզերտիր դեկտեմբերին ձերբակալվել է: Հայկական իշխանությունները վստահեցնում են, որ տեղյակ չեն: Արդյոք մեզ կարո՞ղ եք ասել, թե որն է իրականում իրավիճակը և արդյոք ռուսական իշխանությունները կարող են Հայաստանում ձերբակալել՝ առանց Հայաստանի բողոքի»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է France 24-ի թղթակիցը:

«Գիտեք, այդ դեպքը, ահազանգն այդ դեպքերի վերաբերյալ մեզ շատ է անհանգստացրել: Եվ մենք նաև այդ դեպքի հետաքննություն ենք անում, և եթե պարզվի, որ ամեն ինչ այնպես է, ինչպես Դուք եք ասում, դա, իհարկե, նաև որոշակի հետևանքների պիտի բերի, որովհետև, իհարկե, մեր երկրի տարածքում ապօրինի գործողություններ մենք չենք կարող հանդուրժել»:

Ճշտող հարցին` ի՞նչ հետևանքներ կլինեն, Փաշինյանն արձագանքել է.

«Դա կախված կլինի հենց իրադարձությունների վերաբերյալ մեր իրավական գնահատականից»:

630