
Ադրբեջանի կողմից գերեվարված ու մինչ Հայաստանին արտահանձնումը մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահը բռնության հետևանք է: Sputnik Արմենիային հետ զրույցում այսպիսի համոզմունք է հայտնել ՀՀ ՔԿ Քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
«Դատաբժշկական փորձաքննության պատասխանը դեռ չենք ստացել, բայց կարող եմ ասել, որ Միշա Մելքումյանի մահը բռնի մահ է: Մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով: Այսինքն՝ մահվան պատճառը ուղղակի գործադրված բռնությունն է անձի նկատմամբ»,- ասաց Վարդանյանը:
Արձագանքելով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե Հայաստան վերադարձած 85-ամյա Եվգենյա Բաբայանն այստեղ փոխել է իր ցուցմունքները՝ իր նկատմամբ Հայաստանում կիրառված բռնության հետևանքով, Ռաֆայել Վարդանյանը «ծիծաղելի» որակեց դրանք` ասելով, որ դա իրենց գործելաոճն է:
«Իրենք այդ նույն կերպ են փորձում ցանկացած փաստ ձևախեղված ներկայացնել»,-ասել; է նա:
Վարդանյանը հայտնել է, որ ինքն անձամբ է հարցաքննել գերությունից վերադարձած տատիկին ու վստահեցնում է՝ ամեն ինչ շատ անկեղծ է ասվել: Հարցաքննությունն ամբողջությամբ ձայնագրվել է, ու, քննիչի խոսքով, կարող է ներկայացվել ցանկացած միջազգային ատյանի:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: