Կիևը Փարիզից չի խնդրում զինվորական անձնակազմ ուղարկել Ուկրաինա։

Այս մասին Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք խոսում Ուկրաինայում գործողության մասին, քանի որ Կիևը հիմա դա չի պահանջում, բայց մենք, իհարկե, ոչինչ չենք բացառում առաջիկա ամիսներին», - ասել է Սեժուրնեն։

Նա պարզաբանեց, որ հնարավոր է «ականազերծման գործողություններ»։

«Օրինակ՝ անձնակազմի տեղակայում Ուկրաինայում, բայց ոչ կռվելու նպատակով», - պարզաբանել է արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը։

835