Լիտվայի «Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամ» (Education Exchanges Support Foundation) ազգային գործակալությունը (https://smpf.lrv.lt/en/about-us/) տրամադրում է կրթաթոշակներ երկրի համալսարաններում ուսանելու համար:

Համապատասխան դիմումներ կարող են ներկայացվել.

– Լիաժամ մագիստրոսի աստիճանի և ինտեգրված ուսուցման համար՝ մինչև 2 տարի տևողությամբ (550 եվրո ամսական կրթաթոշակ և դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար): Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հղումով՝ http://studyin.lt/scholarships/full-time-master-degree-studies/: Լրացուցիչ հարցեր դեպքում կապ հաստատել [email protected] էլ. հասցեով:

– Կարճաժամկետ ուսուցման համար՝ 1-ից 2 կիսամյակ (550 եվրո ամսական կրթաթոշակ՝ բակալավրիատ կամ մագիստրատուրա և 1100 եվրո՝ դոկտորանտուրա, ինչպես նաև դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար): Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հղումով՝ https://studyin.lt/scholarships/short-term-studies/: Լրացուցիչ հարցերի դեպքում կապ հաստատել [email protected] էլ. հասցեով:

– Լիտվայի մասին կարճաժամկետ ընդհանուր դասընթացներ՝ ներառյալ լիտվերենի՝ 1-ից 2 կիսամյակ (825 եվրո ամսական կրթաթոշակ և դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար): Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հղումով՝ https://studyin.lt/scholarships/lithuanian-short-term-studies/:

Լրացուցիչ հարցերի դեպքում կապ հաստատել [email protected] էլ. հասցեով:

333