ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ԱԺ-ում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի երկրորդ ընթերցման քննարկման ընթացքում հայտնեց, որ նոր փոփոխություններով առաջինը կարգելափակվեն ինտերնետ շահումով խաղերի կայքերը, որոնք լիցենզիա չունեն։
«Իսկ դրանց համար օգտագործվող բանկային հաշիվները նույնպես հրապարակվելու են, որպեսզի մեր բանկային համակարգը կարողանա թույլ չտալ դեպի նման վտանգավոր կայքեր ՀՀ քաղաքացիների միջոցների արտահոսք»,- ասաց նա։
Պաշտոնյայի խոսքով՝ օրենսդրական փաթեթով շահումով խաղերի կազմակերպիչները պետք է գնան թափանցիկության. «Ուստի նրանց համար ներդրվում է աուդիտի պահանջ՝ աուդիտորի նկատմամբ սահմանված պահանջը հավասարեցված է բանկային ոլորտի աուդիտորի պահանջներին, ինչպես նաեւ սահմանված է նոր պահանջ, որ երեք տարին մեկ աուդիտորը պետք է փոխվի, որպեսզի փոխկապակցվածության ռիսկ չառաջանա»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում