Շանթ Սարգսյանը, չկրելով ոչ մի պարտություն, դարձավ «Bucharest Grand Prix Rapid» արագ շախմատի մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Շանթը 10 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 

1-ին տեղ՝ ՄԳ Շանթ Սարգսյան,

2-րդ տեղ՝ ՄԳ Ռուսլան Պոնոմարյով,

3-րդ տեղ՝ ՄԳ Անտոն Կորոբով:

822