Եռակողմ հանդիպումը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, նրա ժողովրդավարության, տնտեսության և կայունության մասին է։  Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն իր հերթական ճեպազրույցի ժամանակ։

Նա պատասխանել է հարցին՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը հրավիրվել է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, որին մասնակցելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։

Նա շեշտել է, որ խաղաղության գործընթացը այս հանդիպման առանցքային թեմաներից չէ։ 

«Դա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև հանդիպում է՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացիան, հումանիտար օգնությունը, փախստականներին տրվող աջակցությունը, ինչպես նաև այն աջակցություն է Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։ Այս հանդիպման առանցքում տարածաշրջանը չէ»,- հայտարարել է Միլլերը։

 

560