Ֆրանսիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել ադրբեջանական հռետորաբանության վերաբերյալ. խոսնակ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն իր մտահոգությունն է հայտնել ադրբեջանական հռետորաբանության վերաբերյալ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Քրիստոֆ Լեմուանը։
«Բաքվից բխող կեղծ տեղեկատվության բազմապատկումը հակված է Հայաստանին վերագրել էսկալացիայի պատասխանատվությունը: Սակայն Հայաստանը թերևս միակ երկիրն է աշխարհի այս հատվածում, որը ցանկանում է խուսափել դրանից»,- ասել է Լեմուանը։
05 Ապրիլ, 2024 17:04
459