Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան ապրիլին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան՝ քննարկելու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։ Այս մասին Ֆրանսիայի սենատում իր ելույթի ժամանակ ասել է Կոլոննան, տեղեկացնում է ՛՛Սպուտնիկը՛՛։

Համապատասխան հրապարակումը հրապարակված է Սենատի թվիթերյան էջում։

Կոլոննան, մասնավորապես, նշել է. ՛՛Ֆրանսիան առաջին իսկ օրվանից դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչը սրում է իրավիճակը։ Ես մտադիր եմ ապրիլի վերջին այցելել Բաքու եւ Երեւան, որպեսզի տեղ հասցնեմ այս միտքը՛՛:

400