ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պարզապես խելագար ու գող ծերուկ չէ, նա դժոխքի մարմնացումն է, նրա հայտարարությունները բացարձակ չարիք են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

Այսպես է նա մեկնաբանել Բայդենի վերջին հայտարարությունը, թե «Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը կքվեարկի Կիևին նոր աջակցություն տրամադրելու մասին»։

«Մենք հարյուրերորդ անգամ կարող էինք հիշել ծերունու դեմենցիայի և որդու կոռուպցիայի մասին: Դեմոկրատների և պահպանողականների միջև պատերազմի և նահանգների և ԱՄՆ դաշնային կառավարության միջև բախման մասին: Բայց ես ձեզ այլ բան կասեմ,- գրում է Մեդվեդևը։- Բայդենի հայտարարությունը բացարձակապես չար է, որովհետև նա ասաց՝ ավելի շատ սպանեք միմյանց, որքան շատ մարդիկ մահանան, այնքան լավ: Ինչքան հնարավոր է շատ մահեր եմ ուզում»:
Եզրափակելով՝ Դմիտրի Մեդվեդևը հիշել է Հովհաննես Աստվածաբանի խոսքերը Ապոկալիպսիսից․ «Եվ ես նայեցի, և ահա մի գունատ ձի և նրա հեծյալը, որի անունը «մահ» էր և դժոխքը հետևեց նրան։ Հետևաբար, որքան շուտ գունատ ձիով հեծյալն իր հետ վերցնի Ջոզեֆ Ռոբինեթ Բայդենին, այնքան լավ կլինի մեր տառապյալ աշխարհի համար»։

407