«Ասում են՝ այս Կառավարությունը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք իրականում՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն ենք ճանաչում եւ Ադրբեջանի տարածքային ամբողջակամությունը ճանաչելու փաստը մեզ անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

Վարչապետը կրկնեց՝ եթե դու չես ճանաչում Թուրքիայի, Վրաստանի, Իրանի տարածքային ամբողջականությունը՝ դու չես ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը. «Եթե դու չես ճանաչում իրենց տարածքային ամբողջականությունը՝ դու չես ճանաչում քո երկրի գոյությունը։ Հենց այս գայթակղության մեջ են դրել մեզ եւ ինքներս մեր ձեռքով մեր երկրի սուվերենությունը քայքայել ենք»։

Վարչապետը նշեց, որ հրաժարվում է իսկական Հայաստանը պակաս սիրել, քան պատմական Հայաստանը։

371