Սիդնեյի հայ, ասորական և հունական համայնքները կրկին համախմբվելու են Սիդնեյի կենտրոնական բիզնես թաղամասում՝ կոչ անելով Ավստրալիայի վարչապետին և դաշնային կառավարությանը ճանաչել 1915 թվականի Հայոց, ասորիների և հույների ցեղասպանությունները, այս մասին հայտնում է Greekherald կայքը։

March For Justice (Արդարության քայլերթ) խորագրով ակցիան տեղի կունենա ապրիլի 21-ին։ Ակցիայի մասնակիցները հավաքվելու են Hyde Park Archibald շատրվանի մոտ, որտեղից սկսվելու է քայլերթը։

Քայլերթի կազմակերպչական հանձնաժողովի անդամ Նանոր Շոկայանը, որը նաև Ավստրալիայի հայկական երիտասարդական ֆեդերացիայի գործադիր մարմնի նախագահն է, ասել է․ «Չպատժվող հանցագործությունը կրկնվող հանցագործություն է։ Դա այն է, ինչի ականատեսն են 1915 թվականի ցեղասպանության զոհերի հետնորդները։ Իրենց պապենական հայրենիքում ապրող մեր հայրենակիցները շարունակում են մնալ Թուրքիայի և Ադրբեջանի հանցագործ ու դաժան վարչակարգերի սպառնալիքի տակ»։

324