Տաշիր քաղաքում անասնագոմ է այրվել
Ապրիլի 12-ին՝ ժամը 13:49-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Անտառային փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 16:36-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 30 քմ) և մոտ 400 հակ անասնակեր։
Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել մոտ 30 մանր և խոշոր եղջերավոր կենդանի։
12 Ապրիլ, 2024 22:51
432
Տաշիրում խմած քաղաքացին ընտրատեղամասում խուլիգանություն է կատարել, միջամտել պաշտոնատար անձի գործունեությանը
08 Հունիս, 2026 18:26
Տաշիրում խուլիգանություն կատարած Կարապետյանի աջակիցը ձերբակալվել է
14 Մայիս, 2026 18:26
Տաշիր Սամոյենք ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի և Հայաստանի հետ. Նանե Իսրայելյան
12 Ապրիլ, 2026 21:10
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի սարքավորումներ և արտադրական տարածք
14 Հոկտեմբեր, 2026 12:08
Նոր Արեշում հրդեհ է բռնկվել, այրվել են կուտակած փայտ և կենցաղային իրեր
13 Հոկտեմբեր, 2026 22:52
Վերին Կարմիրաղբյուրի «Մափլար» կոչվող հանդամասում անասնագոմ է այրվել
13 Հոկտեմբեր, 2026 10:08