Հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. Երուսաղեմի հայ հոգևորական (տեսանյութ)

Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է, զոհեր և վիրավորներ չկան. այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Երուսաղեմի հայկական եկեղեցում հոգևոր ծառայություն իրականցնող Հայր Տիրան Հակոբյանը:
«Երուսաղեմ, Հայկական թաղամաս:Նոր թարմացումներ: Մենք ապահով ենք։ Զոհեր և վիրավորներ չունենք։ Ամեն ինչ հանգիստ է։ Գնում ենք Սուրբ Հարության Տաճար՝ աղոթքի»,- գրել է նա:
Ավելի ուշ նա տեսանյութ է հրապարակել:
14 Ապրիլ, 2024 14:39
848