«Բայերը» առաջին անգամ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն
Լևերկուզենի «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ հռչակվել է ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոն:
«Բայերը» Բունդեսլիգայի 29-րդ տուրում ընդունել էր Բրեմենի «Վերդերին» և առավելության է հասել 5-0 հաշվով:
«Բայերը» չեմպիոնությունն ապահովեց 79 միավորով: Նախորդ 11 մրցաշրջանում Բունդեսլիգայի չեմպիոնի կոչումը նվաճել էր «Բավարիան»:
Ընդհանուր առմամբ՝ 120 տարվա պատմություն ունեցող «Բայերի» համար սա չորրորդ տիտղոսն է: Լևերկուզենի թիմը 1978/79 մրցաշրջանում հաղթել է Բունդեսլիգա-2-ում, 1987/88-ում՝ ՈւԵՖԱ-ի գավաթում, 1992/93-ում՝ Գերմանիայի գավաթի խաղարկությունում:
16 Ապրիլ, 2024 00:56
441