Տեղյակ չեմ, գտնվում էի կառավարությունում, նիստի էի, այնտեղից եկել եմ այստեղ, շատ բան չգիտեմ։ Ինքս ծանոթացել եմ լրատվությունից։ Այս մասին այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նախարարությունում այսօր տեղի ունեցած խուզարկություններին:

Հարցին՝ ինքը հարցաքննվե՞լ է, թե ոչ, նախարարը պատասխանեց. «Որևէ գործի շրջանակներում վերջերս չեմ հարցաքննվել»:

 

«Ձեր հասցեատերը Քննչական կոմիտեն է»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը կրկին հերքել է լուրերը, թե «Ուիգմոր» ընկերության հետ ինքը կամ ընտանիքի որևէ անդամ կապ ունեն։

 

363