«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը կարող է հետաձգել, այլ ոչ թե մոտեցնել Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը, նախազգուշացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը դեմ է խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունմանը, երեքշաբթի դիմել էր իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ խնդրելով չորեքշաբթի Եվրոպական խորհրդի նիստում քննարկել Վրաստանի վերջին իրադարձությունները։

 

180