Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հրավիրվել է ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին՝ COP29, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Բաքվում։

Այս մասին հայտարարել է Բելգիայում Ադրբեջանի դեսպան և ԵՄ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար Վագիֆ Սադիգովը։

«Պատիվ եմ ունեցել փոխանցելու ԵՄ նախագահ Շառլ Միշելին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերի նամակը՝ մասնակցելու COP29-ին, որը կանցկացվի նոյեմբերին Բաքվում»,- ասվում է հրապարակման մեջ։

447