Ապրիլի 15-ին հաղորդվել էր անհայտ վարորդի կողմից Երևանի Մալխասյանց փողոցում 51-ամյա Կարինե Մ.-ին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մասին:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը «Դոջ» մակնիշի մեքենայով կատարել և դեպքի վայրից փախուստի էր դիմել Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

152