Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել Իսրայելի հարվածից․ ՄԱԳԱՏԷ
![](https://araratnews.am/admin/images/1713511708.jpg)
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ Իրանի ատոմակայաններում ոչ մի վնաս չի նկատվել և ոչ մի հարձակում չի իրականացվել դրանց վրա։
Գործակալությունը կրկնել է Իրանին և Իսրայելին առավելագույն զսպվածություն ցուցաբերելու իր կոչը և ընդգծել, որ ատոմակայանները երբեք չպետք է դառնան ռազմական հակամարտության թիրախ։
Հիշեցնենք, որ այս գիշեր Իսրայելը անօդաչու թռչող սարքի հարված է հասցրել Իրանին։
19 Ապրիլ, 2024 15:28
777