ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն անհանգստացած են Իսպանիայի կառավարության որոշմամբ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (UEFA) հայտարարություն են տարածել և անհանգստություն հայտնել, որ երկրի կառավարությունը փորձում է միջամտել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) ներքին գործերին, հայտնում է Marca-ն:
«ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն անհանգստացած են և ուշադիր հետևում են RFEF-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Մենք տեղեկություններ կպահանջենք, որպեսզի կարողանանք ճիշտ գնահատել դեպքերի զարգացումը: Վերահսկիչ կոմիտեն կարող է ստվեր գցել RFEF-ի անկախ լինելու վրա, կառավարությունը չպետք է առանց հիմքի միջամտի կազմակերպության ներքին գործերին»,- նշված է հայտարարության մեջ:
Իսպանիայի կառավարությունն ավելի վաղ որոշում էր կայացրել ստեղծել հատուկ կոմիտե, որը պետք է հետևի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությանը:
27 Ապրիլ, 2024 15:26
832