Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց իր հեղինակած՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին նախագիծը:

«Նախագիծը վերաբերում է տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխության այն հոդվածին, որով հնարավորություն է տրվում հանրային հեռարձակողին  ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի: Առաջին ընթերցումից հետո օրենքում կատարվել է մեկ լրացում. գիտեք, որ Հանրային հեռուստաընկերության վրա կան լրացուցիչ պարտավորություններ և այդ պարտավորությունները կտարածվեն երկու կապուղիներով հեռուստաընկերությունների վրա ընդհանուր»,- ասաց նա: 

Այսպիսով  այժմ միայն մայրաքաղաքային սփռում ունեցող «Առաջինի  ալիքը» կհեռարձակվի ամբողջ հանրապետությունում:

347