Ակնհայտ է, որ Հայաստանը ուզում եք ներքաշել պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ընդդիմությանը ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

 

«Ստեղծեք մի իրավիճակ, որ ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնեք, ընդհանրապես իշխանափոխություն իրականացնելու համար կարծում եմ որոշ մարդիկ պատրաստ են հոգիները վաճառել, որոշներն էլ արդեն վաճառել են և ոչ միայն հոգիները, այլ նաև ինչ որ հնարավոր է վաճառել»,- ասաց Սիմոնյանը:

 

ԱԺ նախագահը նշեց, որ զարմանում է, որ մտածում են, թե ՀՀ ժողովուրդը Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերից հետո չի հասկացել ու չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում և թե որ ուժերն են ուղղորդվում ու ուղղորդում և ինչի համար. «Նպատակը ՀՀ չունենալն է կամ ունենալն է մի միավոր Ռուսաստան-Բելառուս կազմում, որ կունենա հպատակ իշխանություն, որը 30 տարի եղել է, որ ընտրությունները կեղծում էին»:

488