Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին հարգել ամերիկացի առաջնորդների պարտավորությունները և չաջակցել Թայվանի անկախությանը, չպաշտպանել Չինաստանի և Թայվանի առանձին գոյության դիրքորոշմանը, ինչպես նաև դադարեցնել Թայվանի հարցում Չինաստանի կարմիր գծերի վրա քայլելը»,- ասել է դիվանագետը։
Նա ընդգծել է «մեկ Չինաստան» սկզբունքի կայունությունը։

«Թայվանի խաղաքարտը խաղալն անխուսափելիորեն փակուղու կհանգեցնի, Թայվանի անկախությանն աջակցելը անպայման դժվարություններ կբերի»,- ասել է Լին Ցզյանը:
Ավելի վաղ Չինաստանի գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգող Մարկ Լամբերտը մեղադրել էր Չինաստանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 2758 բանաձևը չարաշահելու մեջ՝ կոչ անելով աջակցել Թայվանի մասնակցությանը միջազգային հանրությանը:

269